Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի hանցավnր գործողություններին խաղաղ բնակչության դեմ. Դմիտրի Պեսկով
Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի հանցավոր գործողություններին խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ևս մեկ անգամ, առիթից օգտվելով, կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային հանրության, ներգրավել միջազգային հանրության ուշադրությունը Կիևի ռեժիմի այս հանցավոր գործողությունների վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, ինչի հետևանքով մահացել է 6 ամսական երեխա:



