ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան կաջակցի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Մատվիենկո

Մոսկվան կաջակցի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
 
«Ռուսաստանը հանդես է եկել ու հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որ երկու պետությունները խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնեն», - ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սագիբա Գաֆարովայի հետ ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը:
Դաշնության խորհրդի խոսնակը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայի համաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և իհարկե, այն պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը:
 
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», - ասել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական գծով համագործակցությունը։

  • Կիսվել: