չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մոսկվան և Թեհրանը շարունակում են խորհրդակցությունները գազի մատակարարման շուրջ

Մոսկվան և Թեհրանը շարունակում են խորհրդակցությունները գազի մատակարարման շուրջ

Մոսկվան և Թեհրանը շարունակում են խորհրդակցությունները Իրան ռուսական գազի մատակարարման վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի պաշտոնակատար Ալեքսեյ Եֆիմովը։

Նա հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսին ռուսական և իրանական գազային ընկերությունների միջև ստորագրվել է ռազմավարական հուշագիր՝ Իրան ռուսական բնական գազի խողովակաշարային մատակարարումների կազմակերպման ուսումնասիրության վերաբերյալ։

«Երբ վերջնական որոշումները կայացվեն և նախագծերի իրականացման ժամկետները որոշվեն, դրանք անպայման պաշտոնապես կհայտարարվեն։ Առայժմ կարող ենք ասել, որ երկու կողմերի հետաքրքրությունը հաստատվել է, և խորհրդակցությունները շարունակվում են», – ասել է առևտրային ներկայացուցչի պաշտոնակատարը։

  • Կիսվել: