շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Մոսկվան և Պեկինն ակտիվացնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը տիեզերքում

Մոսկվան և Պեկինն ակտիվացնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը տիեզերքում

Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են համագործակցության ակտիվացումը՝ տիեզերքում գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ռուս-չինական միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Կատարվել է մտքերի փոխանակում խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման և հետախուզման, ներառյալ՝ միջազգային իրավական կարգավորման, ինչպես նաև տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունության և անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակի շուրջ», - նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: