շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մոսկվան և Մինսկը միասնական արդյունաբերական քաղաքականության իրականացման մեխանիզմ կմշակեն

Մոսկվան և Մինսկը միասնական արդյունաբերական քաղաքականության իրականացման մեխանիզմ կմշակեն

Բելառուսի արդյունաբերության նախարարությունը և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը մշակում են միասնական արդյունաբերական քաղաքականության իրականացման մեխանիզմի վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Բելառուսի արդյունաբերության նախարար Ալեքսանդր Ռոգոժնիկը։ Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ըստ նախարարի՝ վերոնշյալն իրականացվելու է երկու երկրների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի փոխգործակցության շնորհիվ։ Նրա խոսքով՝ այս համաձայնագրերի հիմնական նպատակն է ապահովել երկու երկրների արդյունաբերության ճյուղերի համակարգված աշխատանքը։

  • Կիսվել: