ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման. Սոբյանին

Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման. Սոբյանին

Ռուսաստանի ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության նախարարության ՀՕՊ–ը դիմագրավում է Մոսկվայի վրա հարձակված անօդաչու միջոցների հարձակմանը»:

Սոբյանինը նաև հավելել է, որ տեղում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Սոբյանինը ևս երկու գրառում է արել, որոնցից մեկում նշել է ՌԴ-ի կողմից երկու, մյուսում՝ յոթ ԱԹՍ-ների ոչնչացման մասին:

Թարմացում. ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Աէրոֆլոտ»-ը փոխում է իր թռիչքների ժամանակացույցը՝ Շերեմետևո օդանավակայանում սահմանափակումների պատճառով։ Որոշ չվերթներ վերանշանակվել են, իսկ մյուսները՝ չեղարկվել։

«Չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկվում է հարկադիր վերադարձ կամ վերաամրագրում հետագա չվերթների համար, որոնք կիրականացվեն չեղարկված մեկնման օրվանից հետո 10 օրվա ընթացքում», - հայտարարել է ավիաընկերությունը։

  • Կիսվել: