Մոսկվան դեմ չէ Եվրամիությանը Կիևի անդամակցությանը. Պուտին
Մոսկվան դեմ չէ Եվրամիությանը Կիևի անդամակցությանը, սակայն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Այս մասին Պեկինում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության առումով Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան դրան դեմ է այսօր և դեմ կլինի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:
Նրա խոսքով՝ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր անվտանգության ապահովման ձևը, սակայն դա չպետք է լինի այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հաշվին:
Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում կան տարբերակներ, և հակամարտության ավարտի դեպքում կա այս թեմայի շուրջ փոխհամաձայնության հասնելու հնարավորություն։
Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կիևը կարող է անդամակցել Եվրամիությանը՝ համապատասխան պահանջները կատարելուց հետո:


