ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան չի բացառում Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքը

Մոսկվան չի բացառում Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքը

Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի հետ պատերազմելու նպատակով ոչ միայն ռուսների, այլև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Առկա տեղեկություններով, Աբխազիայի ու Ցխինվալիի շրջաններից հնարավոր է զորակոչել մի քանի հազար մարդու:

Ի դեպ, սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական պատերազմի համար բնակչության «մասնակի զորահավաքի» մասին և ստորագրել համապատասխան հրամանագիր, որի հանրությանը հասանելի հատվածում չեն սահմանվում այն ​​պարամետրերը, ըստ որոնց ուրվագծվում է «մասնակի» զորահավաքը:

  • Կիսվել: