երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկովյան առևտրի կենտրոններից մեկում տաք ջրի խողովակը պայթել է. կա չորս զոհ

Մոսկովյան առևտրի կենտրոններից մեկում տաք ջրի խողովակը պայթել է. կա չորս զոհ

Մոսկվայի ՛՛Տարվա եղանակներ՛՛ առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակը պայթելու հետևանքով չորս զոհ կա, հայտնում են արտակարգ ծառայությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Առևտրի կենտրոնում հայտնաբերվել են զոհվածների մարմինները, զոհվել է 4 մարդ՛՛,-նշել են ծառայությունից:

Ինչպես հաղորդվում է՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է այս տեղեկությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կա ինը տուժած։ Նրանց թիվը կարող է ավելանալ, բուժաշխատողները շարունակում են օգնություն ցուցաբերել։

 

  • Կիսվել: