շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոլդովայում ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

Մոլդովայում ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

Ավելի քան հազար մարդ է հավաքվել Մոլդովայի խորհրդարանի մոտ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդվում է՝ ցուցարարները պահանջում են օրենսդիր մարմնի արձակումը և երկրի նախագահ Մայա Սանդուի հրաժարականը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես նաև լուծարված «Շոր» կուսակցության նախկին ղեկավարները։

«Մոլդովան դարձել է ամենաաղքատ երկիրը, գներն ամեն օր աճում են, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակները՝ ոչ։ Իշխանությունը ձախողել է աշխատանքը բոլոր բնագավառներում, ներառյալ՝ արդարադատությունն ու սոցիալական ոլորտը:

Նրանք բռնատիրել են խորհրդարանը, նախագահական նստավայրը և ծառայում են այլ երկրների շահերին», - իր ելույթում ասել է խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերը:

Մոլդովայում ընդդիմության բողոքի ցույցերն սկսվել են դեռևս 2022 թվականին։ Ի պատասխան՝ իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը հեղաշրջում նախապատրաստելու մեջ։

  • Կիսվել: