չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մոլդովայում սկսվել են խաղաղապահների «Խաղաղության վահան 2024թ.» զորավարժությունները

Մոլդովայում սկսվել են խաղաղապահների «Խաղաղության վահան 2024թ.» զորավարժությունները

Մոլդովայում սկսվել են խաղաղապահների «Խաղաղության վահան 2024» զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչեւ հունիսի 28-ը։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների նպատակը «Երկնագույն սաղավարտներ» 22-րդ խաղաղապահ գումարտակի գնահատումն է Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի (ՕՀՀ) համապատասխան, որին հանրապետությունը միացել է 2007թ.։ Զինվորականները կստուգվեն ազգային եւ միջազգային փորձագետների կողմից միջազգային խաղաղապահ առաքելություններին բնորոշ գործողություններ կատարելիս (պարեկում, պահակախմբային գործունեություն եւ ուղեկցում, տրանսպորտային միջոցների զննում բլոկպոստերում, ռազմավարական օբյեկտների անվտանգության ապահովում, բուժտարհանում, ինչպես նաեւ առաջին բուժօգնության ցուցաբերում»),- նշված է հաղորդագրությունում։ Դրանում տեղեկացվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն ռազմական տեխնիկայի մի քանի տեղափոխություններ մշտական տեղակայման վայրերից դեպի Ազային բանակի ուսումնական կենտրոն։ Քաղաքացիներին խնդրել են ռազմական տեխնիկայի տեղաշարժի տեսանյութեր չհրապարակել սոցցանցերում։

Գերատեսչությունում նաեւ նշել են, որ զորավարժությունների հետ միաժամանակ բանակում կիրականացվեն գնահատողների պատրաստման դասընթացներ, որոնց նպատակն է զինծառայողների ուսուցանումը ՕՀՀ-ի համապատասխան գնահատման ընթացակարգ իրականացնելու համար։ Դրանց կմասնակցեն 22 երկրների ներկայացուցիչներ։ «ՕՀՀ հավաստագրումը պարտադիր պայման է ՄԱԿ հովանու ներքո խաղաղապահ առաքելություններին ազգային բանակի մասնակցության համար, ներառյալ KFOR-ը Կոսովոյում եւ UNIFIL-ը Լիբանանում»,- նշել են ՊՆ-ում։

  • Կիսվել: