հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մոլդովայում ձերբակալել են ադրբեջանցի ուսանողներին

Մոլդովայում ձերբակալել են ադրբեջանցի ուսանողներին

Բաքվից Ուկրաինա մեկնած մի խումբ ադրբեջանցի ուսանողներ ձերբակալվել են Մոլդովայի օդանավակայանում։ Նրանց հետ են վերադարձնում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն haqqin.az-ին ասել է, որ Մոլդովա մուտք գործելու մերժում ստացած մոտ 40 ադրբեջանցի ուսանողներ կվերադարձվեն իրենց հայրենիք։ Քիշնևում Ադրբեջանի դեսպանատունը տեղյակ է իրավիճակին։

Դիվանագետի խոսքով՝ մոլդովական կողմը մերժել է ուսանողների մուտքը, քանի որ նրանց ուկրաինական համալսարաններ ընդունվելու փաստաթղթերը սխալ են լրացված։

Հայտնի է, որ այս ուսանողներին Ադրբեջանի պետությունը չի ուղարկել ուկրաինական համալսարաններ։ Նրանք ընդունվել են արտասահմանում կրթություն խոստացող մասնավոր ընկերությունների միջոցով։

  • Կիսվել: