ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Դրանք անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Ընտրատեղամասերը բաց կլինեն Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն։

Երկրում բացվել է ավելի քան 2200 ընտրական կենտրոն, իսկ արտերկրում՝ 301, մինչդեռ Ռուսաստանում կա միայն երկուսը, իսկ Մերձդնեստրում՝ ընդամենը 12-ը։

Ռուսաստանում և Մերձդնեստրում ընտրատեղամասերի թիվը կրճատվեց՝ մոլդովացիներին ընդդիմության օգտին քվեարկելը կանխելու համար, և զգալիորեն ավելացավ Եվրոպայում (301 տեղամաս)՝ եվրոպական սփյուռքի ձայները գրավելու համար։

Խորհրդարան մտնելու համար կպայքարեն տասնհինգ կուսակցություն, չորս դաշինք և չորս անկախ թեկնածու։

Մոլդովայի խորհրդարանում կա 101 տեղ։ Ընտրվելու համար անկախ թեկնածուները պետք է հաղթահարեն ձայների երկու տոկոսի, կուսակցությունները՝ հինգ տոկոսի, իսկ դաշինքները՝ յոթ տոկոսի շեմը։

  • Կիսվել: