երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 60 օրով

Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 60 օրով

Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 31-ին  կայացած նիստում ևս 60 օրով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ռեժիմը՝ սկսած օգոստոսի 4-ից:  Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Որոշումը պաշտպանել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները (խորհրդարանի 101 պատգամավորից 55-ը):  

Ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից՝ վարչապետ Դորին Ռեչանը նման անհրաժեշտությունը պատճառաբանել Է Ուկրաինայում շարունակվող հակամարտությամբ:

Նրա խոսքով՝ նաև ներկայիս պայմաններում հնարավոր է փախստականների հոսքի ավելացում, այդ թվում ՝ նրանց, որոնք ապաստան կպահանջեն Մոլդովայում կամ կհատեն նրա տարածքը՝ ԵՄ անդամ պետություններ հասնելու համար:

Որոշման բացատրական գրության մեջ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման համար փաստարկներ են հանդիսանում Մոլդովայի օդային տարածքի խախտման ուղղակի սպառնալիքները, ԶԱԷԿ-ում միջուկային աղետի պահպանվող ռիսկը և այլն: 

«Կառավարությունն անհրաժեշտ է համարում արտակարգ դրության երկարաձգումը, որպեսզի անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջամտության հնարավորություն ունենա ՝ գործող նորմատիվ-իրավական բազայով նախատեսված ինչ-ինչ որոշումների ընդունման համար»,-ընդգծել է Ռեչանը:

  • Կիսվել: