հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը կասկածվում է հայրենիքի դավաճանության մեջ

Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը կասկածվում է հայրենիքի դավաճանության մեջ

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը կասկածվում է մի քանի քրեական հոդվածներով, այդ թվում՝ հայրենիքի դավաճանության մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարիաննա Կերպեկը։

Մայիսի 24-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազության եւ տեղեկատվության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում քաղաքական գործչի տանը։

«Խուզարկություններն իրականացվում են Մոլդովայի Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի (պասիվ կոռուպցիա), 181-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորում), 337-րդ հոդվածի (հայրենիքի դավաճանություն) եւ 330-րդ հոդվածի 2-րդ մասի (ապօրինի հարստացում) հատկանիշներով հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով հարուցված գործի շրջանակներում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թ. դեկտեմբերից մինչեւ 2020 թ. դեկտեմբեր:

  • Կիսվել: