Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները կարող են համարվել կայացած. ԿԸՀ նախագահ
Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները կարող են համարվել կայացած, քանի որ մասնակցել են ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների ավելի քան մեկ երրորդը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։
Մոլդովայի Հանրապետությունում սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում պետք է ընտրվի Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի XII գումարման 101 պատգամավոր, հաղորդում է Moldpres-ը։
Ընտրողները կարող են իրենց ձայնը տալ Մոլդովայի Հանրապետությունում և արտերկրում բացված 2274 ընտրատեղամասերում։ Քվեարկության գործընթացը սկսվել է տեղական ժամանակով 07:00-ին և կավարտվի 21:00-ին։
Ընտրապայքարին մասնակցում է 22 թեկնածու՝ նախապես գրանցված 23-ից։
Խորհրդարան են առաջադրվել 18 կուսակցություն և 4 անկախ թեկնածու։


