Մոլդովայի ֆերմերները կառավարությունից պահանջում են արագացնել օգնության տրամադրումը
Մոլդովացի ֆերմերները փետրվարի 12-ին հինգ նախազգուշական բողոքի ակցիա կանցկացնեն ամբողջ երկրում՝ իշխանություններից պահանջելով արագացնել խոստացված օգնության տրամադրումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բողոքի ակցիաները կազմակերպող «Ֆերմերների ուժը» ասոցիացիան սոցցանցի իր էջում արված գրառման մեջ, մասնավորապես, հայտարարել է. «Մենք կառավարությունից և խորհրդարանից պահանջում ենք անհապաղ արդյունավետ երկխոսություն սկսել բողոքող ֆերմերների հետ և տրամադրել շտապ ֆինանսական օգնություն առնվազն 400 միլիոն լեյի (23 միլիոն դոլարի) չափով՝ փոքր և միջին ֆերմերների փոխհատուցումների համար, որոնք ամենից շատ են տուժել վերջին երկու տարիների ճգնաժամից»:
Ասոցիացիան նաև նշել է, որ ցուցարարները մտադիր են փակել Քիշնևը Օրհեյ, Ռեզինա, Բալցի, Սորոկի, Դուբոսարի քաղաքների հետ կապող ճանապարհները, ինչպես նաև Ռումինիայի հետ սահմանին գտնվող Լեուշենի անցակետը։
Բացի այդ՝ հայտարարության մեջ նշված է, որ ֆերմերների բողոքի ակցիաները վերսկսվել են դեռ փետրվարի 7-ին, սակայն իշխանությունները մինչ օրս չեն արձագանքել դրանց։