հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիուսը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել, հայտնում է rg.ru-ն:

«Պաշտոնական Քիշնևի անբարյացակամ գործողությունների առնչությամբ հայտարարվել է խիստ բողոք»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Խոսքը, մասնավորապես, «ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մասին է, ինչը հակասում է խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում Քիշնևի միջազգային պարտավորություններին»։

  • Կիսվել: