երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոլդովան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մոլդովան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մոլդովայի իշխանությունները որոշել են չմիանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ առաջնորդվելով իրենց քաղաքացիների և երկիր ժամանող ուկրաինացի փախստականների շահերով: Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

«Նրանց, ովքեր ցանկանում են գնալ պատժամիջոցների ճանապարհով, խնդրում եմ մտածել մի քանի բանի մասին: Արդյոք այդ պատժամիջոցները կհանգեցնեի՞ն մեր էներգետիկ անվտանգությանը, կօգնեի՞ն այն մարդկանց, որոնք հիմա ճանապարհին են, կամրապնդեի՞ն Ռուսաստանի տարածքում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունը: Արդյոք պատժամիջոցները կօգնեի՞ն կարգավորելու Մերձդնեստրի իրավիճակը: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ ես կարծում եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Մենք հոգացել ենք նաև ուկրաինացիների մասին»,- ընդգծել է Գրոսուն Մոլդովայի հանրային հեռուստաընկերության եթերում։

Ավելի վաղ Մոլդովայի ԱԳ նախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել էր, որ Քիշնևը չի միանա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է՝ ելնելով տնտեսական նկատառումներից, քանի որ Մոլդովայի տնտեսությունը կախված է Ռուսաստանի հետ կապերից, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

  • Կիսվել: