ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մոլդովան դարձել է Միասնական եվրո վճարային տարածքի լիիրավ անդամ

Մոլդովան դարձել է Միասնական եվրո վճարային տարածքի լիիրավ անդամ

Այսօր Մոլդովան դարձավ Միասնական եվրո վճարային տարածքի՝ SEPA-ի լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային բանկի կառավարիչ Անկա Դրագուն, տեղեկացնում է The Insider-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «SEPA-ին Մոլդովայի ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար և երկրի եվրոպական  կուրսի հանձնառության հաստատում։ Այս նվաճումը վերացնում է վարչական խոչընդոտները և ուղղակիորեն ներդնում եվրոպական չափանիշներ Մոլդովայի քաղաքացիների և բիզնեսների առօրյա կյանքում»։

Նշենք, որ SEPA-ն համակարգ է, որը միավորում է 41 եվրոպական երկիր և թույլ է տալիս քաղաքացիներին ու կազմակերպություններին արագ և մատչելի կերպով կատարել եվրոյով փոխանցումներ, իսկ երբեմն՝ նույնիսկ անվճար։ 

  • Կիսվել: