հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Միութենական պետության արևմուտքում միջուկային զենքի տեղակայումը կբարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը. Գրիզլով

Միութենական պետության արևմուտքում միջուկային զենքի տեղակայումը կբարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը. Գրիզլով

Ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը միութենական պետության արևմտյան սահմաններին հնարավորություն կտա ավելի լավ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, Բելառուսի СТВ հեռուստաալիքի եթերում ասել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

«Միջուկային զենքը կտեղափոխվի միութենական պետության արևմտյան սահմաններ և կմեծացնի մեր անվտանգությունն ապահովելու հնարավորությունը: Դա կարվի՝ հակառակ Եվրոպայում և ԱՄՆ-ում բարձրացված աղմուկին»,- ասել է նա։

Գրիզլովը հիշեցրել է եվրոպական երկրներում՝ Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Թուրքիա, ամերիկյան միջուկային զենքի տեղակայման մասին և ընդգծել, որ պետք է քայլեր ձեռնարկեն աշխարհում միջուկային զենքի տեղակայման հարցում հավասարություն ապահովելու ուղղությամբ:

Դեսպանը նաև նշել է, որ մինչև հուլիսի 1-ը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու պահեստարան է կառուցվելու։

  • Կիսվել: