շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միշուստինը ժամանել է Ադրբեջան

Միշուստինը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ օդանավակայանում Միշուստինին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և այլ պաշտոնատար անձինք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միշուստինը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցելու է նոյեմբերի 17-18-ը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին։

  • Կիսվել: