կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միշտ պետք է ընտրություն կատարել հօգուտ անվտանգության. Պուտինը պատմել է թիվ 1 օդանավի շարժիչի մեջ թռչնի հայտնվելու մասին

Միշտ պետք է ընտրություն կատարել հօգուտ անվտանգության. Պուտինը պատմել է թիվ 1 օդանավի շարժիչի մեջ թռչնի հայտնվելու մասին

Միշտ պետք է ընտրություն կատարել հօգուտ անվտանգության: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատմելով մի դեպք այն մասին, թե ինչպես է թռչունը հայտնվել թիվ 1 օդանավի շարժիչի մեջ։

՛՛Հիշում եմ, մի քանի անգամ է նման դեպք եղել, օրինակ մի անգամ թռչունը հայտնվել էր երկու շարժիչով ինքնաթիռի շարժիչներից մեկում և այդ շարժիչը խափանվեց։

Ինքնաթիռի հրամանատարին հարցնում եմ՝ ի՞նչ անել: Ասում է՝ լավ, կհասցնենք։ Ասում եմ՝ միգուցե ավելի լավ է շրջվել ու նստե՞լ։

Ի վերջո, նրանք վայրէջք կատարեցին միջանկյալ օդանավակայանում։ Միշտ պետք է ընտրություն կատարել հօգուտ անվտանգության՛՛,-նշել է ՌԴ նախագահը՞

  • Կիսվել: