չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մինսկը ՀԱՊԿ անդամ երկրների դեմ ագրեսիան կհամարի հարձակում Բելառուսի դեմ

Մինսկը ՀԱՊԿ անդամ երկրների դեմ ագրեսիան կհամարի հարձակում Բելառուսի դեմ

Բելառուսը Միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամ երկրների դեմ զինված ագրեսիայի ակտը կհամարի հարձակում իր դեմ, լրագրողներին ասել է երկրի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Գենադի Լեպեշկոն։

Այսօր երկրորդ ընթերցմամբ նման որոշում է ընդունել Բելառուսի խորհրդարանը՝ փոփոխություններ կատարելով «Զինված ուժերի մասին», «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության մասին» օրենքներում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Նախատեսվում է, որ ռազմական ագրեսիայի ակտը, որ կիրականացնի որևէ երրորդ պետություն կամ պետությունների դաշինք Միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամներից ցանկացածի դեմ, կհամարվի նաև հարձակում Բելառուսի վրա», - հայտարարել է Լեպեշկոն։

«Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է այս օրենքների տերմինաբանության ներդաշնակեցում Ռազմական դոկտրինի դրույթների հետ», - նշել է նա։

  • Կիսվել: