հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մինսկում անցկացվում է ԱՊՀ տեղեկատվական խորհրդի նիստը

Մինսկում անցկացվում է ԱՊՀ տեղեկատվական խորհրդի նիստը

 Մինսկում անցկացվում է ԱՊՀ երկրների պետական ​​տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ տեղեկատվական խորհուրդ) 30-րդ նիստը։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, նիստի մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերը 2024 թվականին, որն ԱՊՀ-ում հռչակվել է կամավորական շարժման տարի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լրագրողների փոխանակման ծրագրերի մշակման զարգացումը, մասնագիտական որակավորման բարձրացման ​​դասընթացների անցկացումը, մամուլի շրջայցերի կազմակերպումը։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նիստի մասնակիցներին ողջույնի խոսքում ասել է, որ ԱՊՀ տեղեկատվական խորհուրդն ապահովում է տարածաշրջանում ինտեգրման գործընթացների տեղեկատվական աջակցությունը։

«Տեղեկատվական խորհուրդը Համագործակցության տարածքում աշխատում է արդեն 28 տարի։ Այն հետխորհրդային տարածքում ոլորտային համագործակցության ամենահին մարմիններից մեկն է, որը տեղեկատվական աջակցություն է ապահովում տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների համար», - նշել է Լեբեդևը։

  • Կիսվել: