ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինչեւ 5,4 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանում

Մինչեւ 5,4 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանում

Հուլիսի 8-ին 5,4 մագնիուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ վերջին օրը բարձր սեյսմիկ ակտիվություն Է դիտվում: Այդ մասին հաղորդել Է չինական այդ կղզու սեյսմիկ ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Հուալյան քաղաքից 11,4 կիլոմետր հեռավորության վրա՝ ափային գծում, իսկ օջախն ընկած Է եղել 9,6 կիլոմետր խորության վրա: Գետնի տատանումներ են զգացվել Հուալյանի, Նանտոուի, Իլանի, Չժանհուայի գավառների տարածքում, ինչպես նաեւ մի շարք քաղաքներում: Նախօրյակին երեկոյան նույն շրջանում տեղի Է ունենցել համանման ուժգնության երկրաշարժ:

 

Այդ ժամանակից ի վեր այնտեղ գրանցվել են ավելի փոքր մագնիտուդով շուրջ տասնյակ ստորգետնյա ցնցումներ: Տուժածների եւ վնասի մասին տվյալներ չեն ստացվել: 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկորեն առավել ակտիվ գոտիներից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: