երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչեւ 2024 թվականն առնվազն 113 հազար IT մասնագետներ կպատրաստեն Ռուսաստանում դաշնային ծրագրով

Մինչեւ 2024 թվականն առնվազն 113 հազար IT մասնագետներ կպատրաստեն Ռուսաստանում դաշնային ծրագրով

Մինչեւ 2024 թվականը մոտավորապես 113 հազար IT ոլորտի աշխատակիցներ կպատրաստեն Ռուսաստանում «Կադրեր՝ թվային տնտեսության համար» դաշնային ծրագրով: Ընդ որում՝ կադրերի դեֆիցիտը ճյուղում կազմում Է 1 միլիոն մարդ: Այդ մասին հայտնել Է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Զուբարեւը՝ հանդես գալով մարտի 3-ին տեղի ունեցած Կրասնոյարսկի տնտեսական համաժողովում:

«IT մասնագետների կադրային դեֆիցիտի խնդրում պետությունը նույնպես մի կողմ չի քաշվել: «Ռուսաստանի Դաշնության թվային տնտեսություն» ազգային ծրագրի շրջանակներում 2021 թվականից իրականացվում Է «Կադրեր՝ թվային տնտեսության համար» դաշնային ծրագիրը «…» Ենթադրվում Է մինչեւ 2024 թվականն առնվազն 113 հազար նման մասնագետներ պատրաստել:

Թեեւ մեկ միլիոն մարդու պահանջ կա»,-ասել Է նա: Զուբարեւը հավելել Է, որ «Թվային մասնագիտություններ» միջոցառումները թույլ են տալիս Ռուսաստանի քաղաքացիներին՝ լրացուցիչ կրթության ծրագրերով ուսուցում անցնել լավագույն կրթական կազմակերպություններում եւ ստանալ նոր թվային մասնագիտություն՝ պետությունից ուսման արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցմամբ:

Ինչպես հավելել Է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդին առընթեր թվային տնտեսության զարգացման խորհրդի սեկցիայի անդամ Նադեժդա Սուրովան, շուկայի տարողությունը, հաշվի առնելով նոր իրադրությունը, որն ստեղծվել Է Ուկրաինայում, աճել Է: IT ինդուստրիային աջակցելու միջոցները, որոնք պետության կողմից ձեռնարկվել են վերջին օրերին, պայմաններ են ստեղծել ճյուղի զարգացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: