շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Միլիոնավոր մարդիկ են գրանցվել Տելեգրամում վերջին մեկ ժամում». «Տելեգրամ»-ի հիմնադիր

«Միլիոնավոր մարդիկ են գրանցվել Տելեգրամում վերջին մեկ ժամում». «Տելեգրամ»-ի հիմնադիր

«Տելեգրամ»-ի հիմնադիրը մեկնաբանել է ներկա իրավիճակը, երբ միլիոնավոր օգտատերեր բախվել են հանրահայտ սոցիալական ցանցերի և ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների։

«Միլիոնավոր մարդիկ գրանցվել և կիսվել են կոնտենտով «Տելեգրամ»-ում վերջին մեկ ժամում, երբ «Ինստագրամ»-ը և «Ֆեյսբուք»-ը խափանված են եղել: Հետաքրքիր է, որ «Տելեգրամ»-ն ավելի հուսալի է, քան այս ծառայությունները, չնայած այն հանգամանքին, որ այն մեկ օգտատիրոջ համար մի քանի անգամ ավելի քիչ է ծախսում ենթակառուցվածքների վրա»,-հայտնել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը:

«X»-ի ղեկավար Իլոն Մասկն էլ տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը իր միկրոբլոգում. «Եթե դուք կարդում եք այս գրառումը, դա այն պատճառով է, որ մեր սերվերները աշխատում են»:

 

  • Կիսվել: