հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Նովոդևիչյան գերեզմանատանը

Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Նովոդևիչյան գերեզմանատանը

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել պատվո պահակախմբի մասնակցությամբ: Գորբաչովին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանում՝ կնոջ՝ Ռաիսայի կողքին:

Հիշատակի միջոցառմանը մասնակցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Եվրոպական մի շարք այլ երկրներ սգո միջոցառմանը մասնակցել են դեսպանների մակարդակով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել պաշտոնական հրաժեշտին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկարատև ծանր հիվանդություից հետո 92 տարեկան հասակում մահացել է Միխայիլ Գորբաչովը:

  • Կիսվել: