ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել՝ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է. Համասի ղեկավար

Միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել՝ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է. Համասի ղեկավար

Գազայի հատվածում Համասի քաղաքական թևի ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին: Նրա տեսաուղերձը հեռարձակել է «Ալ Ջազիրա»-ն:
 
«Մենք եղբայրական միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել, որոնք հաստատել են, որ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է», - ասել է ալ-Հայյան։
 
Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների առաջին փուլը նախատեսում է հրադադար և գերիների փոխանակում:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում:
 
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հաստատել էր Գազայում հրադադարի համաձայնագրի կնքումը:

  • Կիսվել: