շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Միջազգային հանրությունը պետք է Մերձավոր Արևելքում հակամարտության լուծում պարտադրի. Բորել

Միջազգային հանրությունը պետք է Մերձավոր Արևելքում հակամարտության լուծում պարտադրի. Բորել

Միջազգային հանրությունը պետք է ելք գտնի մերձավորարևելյան տարածաշրջանում հակամարտությունից, քանի որ Իսրայելն ու Պաղեստինը երբեք չեն կարողանա համաձայնության գալ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ես կարծում եմ, որ այս 30 տարվա ընթացքում մենք հասկացանք, որ հակամարտության լուծումը պետք է պարտադրվի դրսից, քանի որ կողմերն երբեք չեն կարողանա համաձայնության հասնել», - ասել է Բորելը:

Նա նախազգուշացրել է՝ «եթե այդ ողբերգությունը շուտով չավարտվի, ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել»:

  • Կիսվել: