Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. Ֆիդան
Գազայում խաղաղության հաստատումը միջազգային հանրության գերակա խնդիրն է։ Այս մասին Կատարում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելը պետք է խաղաղության գնա։ Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Գազայում համաշխարհային հանրության աչքի առաջ տեղի է ունենում մարդասիրական ողբերգություն։ Մարդասիրական օգնություն տարածաշրջան չի մատակարարվել գրեթե երկու ամիս», – ասել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ այս փուլում հիմնական խնդիրներն են հրադադարի արագ վերականգնումը, Գազա մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովումը և պատանդների փոխանակումը։