«Միջազգային դավադրություն է»․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Հյուսիսային հոսքերի» գործը փակելու որոշումը
Շվեդիայի իշխանությունները հրաժարվել են բացահայտել «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած արտակարգ պատահարի հետաքննության արդյունքները: Տեղի ունեցածի համար մեղադրանք չի առաջադրվել, հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը:
«Դեպքը տեղի է ունեցել ոչ թե Շվեդիայի տարածքում, այլ նրա տնտեսական գոտում։ Քննիչները եզրակացրել են, որ չեն կարող որևէ մեկին մեղադրել։ Այնպես որ, մեզ համար գործը փակված է»,- ասել է Շվեդիայի ղեկավարը՝ Time ամսագրին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Հյուսիսային հոսքերի» գործը փակելու Շվեդիայի որոշումը՝ այն անվանելով «իրավական ապատիա»։ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հետաքննություն անցկացնելու ցանկություն չունենալու պատճառն այն է, որ ահաբեկչության շահառուն Ջո Բայդենի վարչակազմն է․
«Ըստ էության, խոսքը դիվերսիան թաքցնելու նպատակով միջազգային դավադրության մասին է»,- նշել է Զախարովան: