կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիի՝ քաղաքացիությունից զրկելու մասին հայցն ընդդեմ Ուկրաինայի

ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիի՝ քաղաքացիությունից զրկելու մասին հայցն ընդդեմ Ուկրաինայի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Միխեիլ Սաակաշվիլիի հայցն ընդդեմ Ուկրաինայի։ Այս մասին գրել է agenda.ge-ն՝ հղում անելով դատարանի տարածած տեղեկատվությանը։

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավարը ՄԻԵԴ էր դիմել իրեն քաղաքացիությունից զրկելու պատճառով։

«Սահակաշվիլին ընդդեմ Ուկրաինայի գործով (դիմում թիվ 8113/18) իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը միաձայն անընդունելի է ճանաչել դիմումը»,- եզրակացրել է դատարանը։ Որոշումը վերջնական է։

  • Կիսվել: