երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միայն դեպի հաղթանակ․ Շոյգուն դիմել է զինծառայողներին

Միայն դեպի հաղթանակ․ Շոյգուն դիմել է զինծառայողներին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Զինված ուժերի միացյալ շտաբում պետական ​​պարգևներ է հանձնել մարտական ​​առաջադրանքների ժամանակ աչքի ընկած զինծառայողներին և հայտարարել, որ ռուսական բանակը դեռ շատ աշխատանք ունի առջևում, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ՊՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ այդ պարգևները վերջինը չեն։

«Առջևում շատ աշխատանք ունենք։ Դուք արժանապատվորեն պայքարում եք, և դրա համար արժանացել եք պետական ​​պարգևների։ Երկիրը գնահատել է ձեր աշխատանքը, ձեր ռազմական աշխատանքը։ Միայն առաջ, միայն դեպի հաղթանակ» - ասել է Շոյգուն։

  • Կիսվել: