կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Միակողմանի համաձայնությունների ժամանակաշրջանն ավարտվել է. Իրանի բանակցային խմբի ղեկավար

Միակողմանի համաձայնությունների ժամանակաշրջանն ավարտվել է. Իրանի բանակցային խմբի ղեկավար

Իրանի բանակցային խմբի ղեկավարն հայտարարել է, որ միակողմանի համաձայնությունների ժամանակաշրջանն ավարտվել է, և կողմերը կամ պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, կամ կրեն դրանց չկատարման հետևանքները։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի օրը X-ում գրել է. «Միակողմանի համաձայնությունների ժամանակաշրջանն ավարտվել է։ Մենք ձեզ ասել էինք, որ պետք է կատարեք ձեր խոստումներն ու պարտավորությունները, հակառակ դեպքում ստիպված կլինեք վճարել դրա գինը։ Այժմ դուք պետք է առերեսվեք իրականությանը»։
Իրանի բանակցային խմբի ղեկավարը գրառմանը կից հրապարակել է 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետի մի հատված, որտեղ ընդգծվում է Հորմուզի նեղուցի վերաբացման անհրաժեշտությունը՝ «իրանական կարգավորումների» պահպանմամբ։

  • Կիսվել: