ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միակ ծրագիրն ուկրաինական է. Զելենսկիի գրասենյակը հերքել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով Աֆրիկայի խաղաղության նախաձեռնությունը

Միակ ծրագիրն ուկրաինական է. Զելենսկիի գրասենյակը հերքել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով Աֆրիկայի խաղաղության նախաձեռնությունը

Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան Sky News-ի հետ զրույցում անդրադարձել է աֆրիկյան երկրների ղեկավարների խաղաղ նախաձեռնությանը և ասել, որ միակ ծրագիրը լինելու է ուկրաինական։

՛՛Հակամարտությունը Ուկրաինայի տարածքում է, հետևաբար՝ միակ ծրագիրը կա և կլինի ուկրաինական ծրագիրը՛՛,-նշել է նա:

Նշենք, որ երեքշաբթի օրը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ բանակցություններից հետո ասել է, որ աֆրիկյան երկրների անունից խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիի հետ, նրանք պայմանավորվել են հյուրընկալել աֆրիկյան առաջնորդների առաքելությունը Մոսկվայում և Կիևում՝ խաղաղության նախաձեռնության համար:

՛՛ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել են ընդունել աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների առաքելությունը Մոսկվայում և Կիևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Աֆրիկյան միության ղեկավարությանը տեղյակ ենք պահել այս նախաձեռնության մասին՛՛,- ասել է Ռամաֆոսան:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման նախաձեռնությամբ հանդես եկած երկրների շարքում են Եգիպտոսը, Զամբիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Ուգանդան և ՀԱՀ-ը: Ռամապոսան չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում իրականացնել այդ առաքելությունը։

՛՛Աֆրիկան մտահոգված է Ուկրաինայի ճգնաժամով, որն ուղղակիորեն բացասաբար է ազդում աֆրիկյան երկրների վրա՝ առաջացնելով սննդամթերքի և վառելիքի գների բարձրացում՛՛,- նշել է նախագահը:

 

  • Կիսվել: