Միացյալ Նահանգները միշտ պաշտպանելու է ամերիկացի ժողովրդի շահերն ու արժեքները․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգի հետ բանակցությունների ժամանակ նրան հրավիրել է Վաշինգտոն՝ շարունակելու երկխոսությունը՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել իր շահերն ու արժեքները։
«Պետքարտուղարը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները միշտ պաշտպանելու է ամերիկացի ժողովրդի շահերն ու արժեքները՝ աշխատելով իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ամրապնդելու մեր տեսլականը աշխարհի մասին», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Բացի այդ, Բլինքենը Չինաստանի արտգործնախարարին հրավիրել է Վաշինգտոն՝ «քննարկումները շարունակելու համար»: