Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է. Axios
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար Հռոմում շաբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ, գրում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Ըստ լրատվամիջոցների՝ չի բացառվում նաև, որ Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ ուրբաթ նախատեսված հանդիպումը, որը հայտնի է որպես E3, ևս կհետաձգվի։
Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում բանակցություններ են վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց համաձայնության հասնելու համար։