շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մի քանի տարվա ընդմիջումից հետո վերսկսվել են Բաքու-Թեհրան չվերթները

Մի քանի տարվա ընդմիջումից հետո վերսկսվել են Բաքու-Թեհրան չվերթները

Մի քանի տարվա ընդմիջումից հետո, Բաքու-Թեհրան չվերթները վերսկսվել են, գրում է parstoday.ir-ը:

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն X-ում գրել է. «Ադրբեջանի նախագահի հրամանագրով իրականացվել է «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Թավրիզ-Բաքու երթուղով առաջին ուղիղ չվերթը։ Նախնական փուլում չվերթները կկայանան շաբաթը երկու անգամ»։

Նա հավելել է. «Շաբաթ օրվանից AZAL ավիաընկերությունը վերսկսում է Բաքու-Թեհրան-Բաքու չվերթները։ Այս քայլ;ն իրականացնում է տրանսպորտային համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև երթևեկության դյուրացման նպատակով»։

 

  • Կիսվել: