շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մի՛ միջամտեք երկրների ներքին գործերին. Իրանի ԱԳՆ խոսանկը՝ ԱՄՆ պետքարտուղարին

Մի՛ միջամտեք երկրների ներքին գործերին. Իրանի ԱԳՆ խոսանկը՝ ԱՄՆ պետքարտուղարին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դիմելով ԱՄՆ պետքարտուղարին ասել է. «Ժողովրդավարական կառավարությունների դեմ հեղաշրջումներին աջակցող ռեժիմը պետք է հարգելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ձեռնպահ մնա երկրների ներքին գործերին միջամտելուց, գրում է parstoday.ir-ը:

«Հարաքաթ ալ-Նեզալ» ահաբեկչական խմբավորման Իրանի և Շվեդիայի երկքաղաքացի պարագլուխ Հաբիբ Էսիոդի մահապատժի ենթարկվելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, միջամտողական հայտարարություններ անելով Հաբիբ Ֆարաջոլլահ Չաաբի մահապատժի մասին, կրկնել է Իրանում մարդու իրավունքների խախտումների մասին իր պնդումները, ասելով՝ «Մենք կանգնած ենք Շվեդիայի և մեր մյուս գործընկերների կողքին՝ Իրանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարելու համար»:

Չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի միջամտողական հայտարարություններին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Ժողովրդավարական կառավարությունների դեմ հեղաշրջումներին աջակցող ռեժիմը, որը միշտ աջակցում է ոչ ժողովրդավարական համակարգերին և չընտրված կառավարություններին, այդ թվում՝ Իրանի նախկին ռեժիմին, ժողովուրդների ազատությունն ու հիմնական իրավունքները զոհաբերել է իր անօրինական շահերին, ավելի լավ կլինի մյուս ժողովուրդների հիմնական իրավունքների և խոսքի ազատության մասին դատողություն անելու փոխարեն փորձի պատասխանատվոություն կրել իր միջազգային պարտավորությունների և ԱՄՆ-ի ներսում հատկապես փոքրամասնությունների և գունամորթների մարդու իրավունքների համակարգված ոտնահարման համար»:

  • Կիսվել: