Մեզ չհաջողվեց համոզել ԱՄՆ-ին հրաժարվել Գրենլանդիան բռնակցելու իր ցանկությունից. Դանիայի վարչապետ
Մեզ չհաջողվեց համոզել Միացյալ Նահանգներին հրաժարվել Գրենլանդիան բռնակցելու իր ցանկությունից։ Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը:
՛՛Մենք դեռ ունենք տարաձայնություններ՛՛,-նշել է նա:
՛՛Այսօր հանդիպել ենք Վենսի և Ռուբիոյի հետ։ Եկել էինք Գրենլանդիայի և Արկտիկայի անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու։ Դանիայի Թագավորությունն արդեն ամրապնդել է իր սեփական ներդրումը՝ ռազմական կարողությունների համար լրացուցիչ միջոցներ հատկացնելով։ Ոչ թե շների սահնակներ, այլ նավեր, անօդաչու թռչող սարքեր, կործանիչներ և այլն։ Եվ մենք անկասկած պատրաստ ենք ավելին անել։ Մենք կշարունակենք բանակցությունները, որոշել ենք ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար, թե արդյոք կարող ենք գտնել առաջ շարժվելու ընդհանուր ուղի՛՛,-հավելել է ԱԳ նախարարը։
Ռասմուսենը նշել է, որ Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականության խախտումը լիովին անընդունելի կլինի։
Դանիայի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ Գրենլանդիայում ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Չինաստանից սպառնալիք չկա։


