երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Մեծ յոթնյակն» Իրանին մեղադրում է այլ երկրներին ԱԹՍ-ներ փոխանցելու համար

«Մեծ յոթնյակն» Իրանին մեղադրում է այլ երկրներին ԱԹՍ-ներ փոխանցելու համար

Գերմանիայում ընթացող ՛՛Մեծ յոթնյակի՛՛ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում ընդունվել է Իրանին դատապարտող հայտարարություն, որով Թեհրանը մեղադրվում է  օտար պետություններին և ոչ պետական դերակատարներին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու համար:

՛՛Մեծ յոթնյակի՛՛ արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ այսօր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Մենք վճռականորեն դատապարտում ենք Մերձավոր Արևելքում և դրա շուրջ Իրանի ապակայունացնող գործունեությունը: Դատապարտում ենք բալիստիկ և թևավոր հրթիռներին, ինչպես նաև ԱԹՍ-ներին առնչվող ակտիվությունը, այդ սպառազենի փոխանցումն ուրիշ պետություններին և ոչ պետական դերակատարներին՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Կիևը և Արևմուտքը Թեհրանին մեղադրել են Ռուսաստանին մարտական անօդաչուներ փոխանցելու համար: Իր հերթին Մոսկվան վստահեցրել է, որ Ուկրաինայում միայն հայրենական արտադրության զենք է կիրառում, Թեհրանն էլ հայտարարել է, թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտում կողմերից որևէ մեկին չի աջակցում.  խաղաղ կարգավորման կողմնակից է:

 

  • Կիսվել: