երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում շուրջ 40 հազար ընտրատեղամասեր են բացվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Դրանք կաշխատեն մինչև ժամը 22:00-ն (Երևանի ժամանակով 01:00-ն):

Քվեարկության արդյունքներով կբաշխվեն Համայնքների պալատի՝ խորհրդարանի ստորին պալատի 650 մանդատները, իսկ այն կուսակցությունը, որը կհավաքի տեղերի մեծամասնությունը,  իրավունք կունենա կազմել կառավարությունը։

Հարցումների համաձայն՝ Լեյբորիստական ​​կուսակցությունը, որը գլխավորում է 61-ամյա Քիր Սթարմերը, կարող է տանել խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաղթանակը մոտ 200 տարվա ընթացքում: Նույն հարցումների համաձայն՝ իշխող Պահպանողական կուսակցությունն, ըստ որում, կկորցնի ներկայում ունեցած մանդատների գրեթե 70%-ը։ 

  • Կիսվել: