ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը պաշտոնավարման 45-րդ օրը հրաժարական տվեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը պաշտոնավարման 45-րդ օրը հրաժարական տվեց

Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը այսօր` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

Նա պարզաբանել է, որ մնալու է կառավարության ղեկավար այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել իր իրավահաջորդը։

Լրատվամիջոցները նշում են, որ պաշտոնավարման կարճ ժամանակում Թրասը կորցրել է իր քաղաքական հեղինակությունը, ինչը հանգեցրել է Մեծ Բրիտանիայի արժեթղթերի շուկայի փլուզմանը, երկու առանցքային նախարարների փոփոխությանը և Պահպանողական կուսակցության գրեթե բոլոր պատգամավորների վստահության կորստին։

  • Կիսվել: