երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի թագավորը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին

Մեծ Բրիտանիայի թագավորը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր «սրտանց երախտագիտությունն» է հայտնել հանրությանը  աջակցության համար՝ իր առաջին ուղերձում քաղցկեղի ախտորոշումից հետո, հայտնում է BBC-ն։

«Ինչպես գիտի քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր ոք, նման բարի մտքերը ամենամեծ մխիթարությունն ու քաջալերանքն են: Նույնքան ոգևորիչ է լսել, թե ինչպես է իմ ախտորոշման մասին հաղորդումը օգնել բարձրացնել հանրային ըմբռնումը և լույս սփռել բոլոր այն կազմակերպությունների աշխատանքի վրա, որոնք աջակցում են քաղցկեղով հիվանդներին և նրանց ընտանիքներին Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում», - ասել է  75-ամյա միապետը։

Ախտորոշման մասին լուրը Բուքինգհեմյան պալատը  հայտնել է երկուշաբթի օրը։

Բրիտանական թագավորը բուժվում է քաղցկեղից և այժմ գտնվում է Սանդրինգհեմում:

Հունվարին շագանակագեղձի մեծացման բուժման ժամանակ նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Չնայած քաղցկեղի տեսակը չի բացահայտվել, պալատը հաստատել է, որ դա շագանակագեղձի քաղցկեղ չէ:

Չարլզը հրաժարվել է բոլոր պետական ​​պարտականություններից բուժման ընթացքում, իսկ թագավորական ընտանիքի ավագ անդամները, այդ թվում՝ թագուհի Քամիլան և Ուելսի արքայազնը, ստանձնել են նրա պարտականությունները որոշ միջոցառումներում:

Չորեքշաբթի նա Լոնդոնի Քլարենս-հաուսից մեկնել է Նորֆոլկի իր նստավայր՝ թագուհի Քամիլայի ուղեկցությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: