չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ չսպասելով այդ հարցի շուրջ իսրայելապաղեստինյան բանակցությունների արդյունքին, տեղեկացնում է Sky News-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք միշտ ասել ենք, որ հավատում ենք երկու պետությունների գոյության վերաբերյալ որոշմանը՝ անվտանգ Իսրայել իր սահմանների ներսում, և անվտանգ և կայուն Պաղեստին՝ իր սահմանների ներսում: Մեծ Բրիտանիան, այլ երկրների հետ միասին, կճանաչեր Պաղեստինը որպես պետություն և կճանաչեր Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին՛՛: 

Մինչ այդ Քեմերոնն ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Իսրայելին հոկտեմբերի 7-ին Հրեական պետության տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով: Նա նաև կարևորել էր հումանիտար հրադադարի շուրջ երկխոսությունը:

՛՛Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները պատանդներին փրկելու ու այդ անկլավ օգնություն հասցնելու համար՛՛,-ասել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: