շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան եւս 1.3 մլրդ ֆունտ կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն

Մեծ Բրիտանիան եւս 1.3 մլրդ ֆունտ կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային եւս 1.3 մլրդ ֆունտ ստերլինգ (1.60 մլրդ դոլար) կհատկացնի՝ որպես ռազմական օգնություն:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հակատանկային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ այլ սպառազինում է ուղարկկել Ուկրաինա։
Նոր պարտավորվածությունը գրեթե կրկնակի գերազանցում է Մեծ Բրիտանիայի նախկին պարտավորվածությունը Ուկրաինայի համար արվող ծախսերի հարցում: Երկրի կառավարությունը հայտարարել է, որ դա ծախսերի ամենաբարձր մակարդակն է Իրաքում եւ Աֆղանստանում տեղի ունեցած հակամարտություններից հետո:
 
Բրիտանիայից հայտարարել են, որ հավելյալ ծախսերն Ուկրաինայի համար կհատկացվեն պահուստային միջոցներից, որոնք կառավարությունն օգտագործում է արտակարգ իրավիճակներում:
 
Կառավարությունից հայտնել են նաեւ, որ վարչապետ Բորիս Ջոնսոնն ամսվա վերջին հանդիպում կանցկացնի ռազմական առաջատար ընկերությունների հետ, որպեսզի քննարկի արտադրության ծավալների ավելացումն՝ ի պատասխան աճող պահանջարկին, որը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակով:

  • Կիսվել: