երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել

Մեծ Բրիտանիան և Ուկրաինան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել

Մեծ Բրիտանիան և Ուկրաինան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին ասված է Թագավորության բիզնեսի և առևտրի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ համաձայնագիրը բրիտանական ընկերություններին թույլ կտա վերանորոգման գործարաններ բացել Ուկրաինայի տարածքում։

«Ամրապնդված համագործակցության արդյունքում Մեծ Բրիտանիայի խոշորագույն պաշտպանական ընկերությունները, ուկրաինական զինված ուժերը և ուկրաինական ընկերությունները կարող են իրականացնել տասնյակ նախագծեր՝ ռազմավարական ռազմական վերանորոգման օբյեկտների ստեղծումից մինչև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում և կիբեր հարձակումներից պաշտպանվելու տեխնոլոգիաների օգտագործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ բրիտանական BAE Systems պաշտպանական ընկերությունը պայմանագիր է կնքել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հետ՝ Ուկրաինայի տարածքում Կիև տեղափոխված L119 քարշակային հրացանների սպասարկման և վերանորոգման շուրջ։

 

  • Կիսվել: