Մեծ Բրիտանիան արտաքին գործերի նոր նախարար ունի
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը, իսկ նրա տեղը կզբաղեցնի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը։ Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։
«Իվետ Քուփերը կդառնա արտաքին գործերի նոր նախարար, իսկ Շաբանա Մահմուդը՝ ներքին գործերի նախարար»,-հայտնել է աղբյուրը:



